Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ
31.03.2017 | 14:25

Ռուսաստանը մտադիր Է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակ տեղեկատվությունը սուտ է, հերյուրանքներ ու սադրանքներ՝ հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ԱՄՆ-ում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ СIF-ում շատ են Ռուսաստանի բարեկամները: Ես ցանկանում եմ նրանց ամենից առաջ ասել, որ մենք ԱՄՆ-ին ընդունում և վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,- ասել է ՌԴ նախագահը՝ Արխանգելսկի միջազգային արկտիկական համաժողովի շրջանակներում պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցին:

Պուտինն ասել Է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում Է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սուտը, հերյուրանքներն ու սադրանքները օգտագործվում են «ամերիկյան ներքաղաքական օրակարգի համար»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ